Ուիլշերը նորամուտը նշեց «Բորնմութի» կազմում «Միլանի» հետ ընկերական խաղում

«Բորնմութի» ու «Միլանի» միջև ընկերական խաղում(1-2) անգլիական ակումբի կազմում իր նորամուտը նշեց Ջեք Ուիլշերը:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Բորնմութին» է միացել «Արսենալից»: Ֆուտբոլիստը նոր թիմի կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:

«Բորնմութի» հարձակվող Բենիկ Աֆոբեն, ով նույնպես «Միլանի» դեմ խաղում մեկնարկային կազմում էր, խոսել է Ուիլշերի տեղափոխության մասին: Անգլիացին վստահ է, որ Ուիլշերը ճիշտ ընտրություն է կատարել:

«Գաղտնիք չէ, որ ես և Ջեքը միմյանց շատ լավ ենք ճանաչում: Մեր ընտանիքները մեծ ընկերներ են: Ես և Ջեքը միմյանց ճանաչում ենք մանկությունից:

Շատերը կարծում են, որ նա «Բորնմութ» է տեղափոխվել, քանի որ նրա լավագույն ընկերն այստեղ է, սակայն նա ընտրություն է կատարել, քանի որ գիտակցում է, որ այն ճիշտ է իր զարգացման ու առաջխաղացման համար: Սա որոշում է, որ նա կայացրել է իր կարիերայի ճիշտ ժամանակահատվածում»,- The Sun-ը փոխանցում է Աֆոբեի խոսքը:

12

13

14

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ