Ուեյն Ռունին հեռացվել է Անգլիայի ազգային հավաքականից

Անգլիայի ազգային հավաքականի ժամանակավոր պաշտոնակատար Գարեթ Սաութգեյթը հերքել է այն ինֆորմացիան, թե իբր հարձակվող Ուեյն Ռունին  ժամանակից շուտ վերադարձել էր «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կարգապահությունը խախտելու համար:

«Ուեյնը ստացել  էր վնասվածք և նա չէր կարող մասնակցել Իսպանիայի դեմ խաղին: Նա անգամ չէր կարող մարզվել»,- ասել է Սաութգեյթը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունիին նկատել են հարբած վիճակում: Պապարացիները վերջինիս լուսանկարել էին Լոնդոնի բարերից մեկում, որտեղ Ռունին մասնակցում էր հարսանեկան արարողության:

image-rooney-watermark nintchdbpict000282524372

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ