Ուեյն Ռունիի որդուն նկատել են այլ ակումբի մարզաշապիկով

«Մանչեսթեր Յունայթեդի» 6-ամյա որդին՝ Կայ Ռունին մարզվում է «Կարմիր սատանաների» մարզադպրոցում, սակայն նրան վերջերս լուսանկարել են այլ ակումբի մարզաշապիկով: Տղան կրել է «Տոտենհեմի» դարպասապահ Հուգո Լյորիսի մարզաշապիկը:

Լուսանկարն իր պաշտոնական թվիթերում հրապարակել է «Տոտենհեմը»՝ նշելով. «Ուեյն Ռունին թույլ է տալիս իր որդուն կրել լիգայի լավագույն դարպասապահի մարզաշապիկը. արդար խաղ»:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռունիի որդին այլ թիմերի կամ ֆուտբոլիստների մարզաշապիկներ է կրում: ԵՎՐՈ-2016-ի ժամանակ նրան նկատել էին Ջեյմի Վարդիի՝ Անգլիայի հավաքականի մարզաշապիկով, իսկ ավելի վաղ՝ «Բարսելոնայի», «Ռեալի», Իռլանդիայի հավաքականի մարզաշապիկներով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ