Ուեյն Ռունիի որդին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» մանկական թիմի խաղացող

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի վեցամյա որդին դարձել է ակումբի մանկական թիմի խաղացող, հայտնում է Mirror-ը: Վերջինիս տեղեկություններով, ակումբի պատանեկան թիմին հավակնում է միանալ նաև կիսապաշտպան Մայքլ Քերիկի որդին:

«Թվում է, Ուեյնի և Մայքլի որդիներին իսկապես դուր է գալիս ակումբը, նրանք պարբերաբար  գալիս են մարզումների: Դա զվարճալի է, որովհետև նրանց հայրերը այդքան հաճախ չեն խաղում, բայց այս տղաները կարող են դառնալ ակումբի ապագա աստղեր»,- «ՄՅՈՒ»-ի մանկական թիմի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Mirror-ը:

Սա առաջին դեպքը չէ, երբ աստղային խաղացողների երեխաները խաղում եմ մանկական թիմերում: Օրինակ, Կրիշտիանու Ռոնալդուի վեցամյա որդին խաղում է «Պասուելո Դ՝Ալարկոն» ակումբում:

CuYj48hWIAA3J0L

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ