Ուեյն Ռունի. «Թքած ունեմ ուրիշների կարծիքի վրա. Նրանց ասածները անհեթեթություն են»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է իր հասցեին հնչած քննադատությունները երկրպագուների և մամուլի կողմից:

«Ինձ քննադատում են ամբողջ կարիերայիս ընթացքում, ավելի շատ վերջին ժամանակներս, բայց սա ֆուտբոլ է: Ես լսում եմ իմ մարզիչներին, խաղընկերներին և մոտիկ մարդկանց, իսկ ահա ուրիշների կարծիքի վրա թքած ունեմ, քանի որ նրանց ասածները անհեթեթություն են:

Ես պետք է կենտրոնանամ և ավելի համառորեն աշխատեմ, ինչը ես արել եմ ամբողջ կարիերայիս ընթացքում: Ես խաղում եմ տարբեր դիրքերում, բայց պարզ է մարզիչս ինձ հասկացրել է, որ ես խաղալու եմ կամ հարձակման գծում, կամ 10 համարի դիրքում: Այսպես է նա տեսնում»,- ասել է Ռունին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ԶԼՄ-ները պնդում էին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է դուրս թողնել Ուեյն Ռունիին հիմնական կազմից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ