Ուելսի հավաքականի տարօրինակ թիմային լուսանկարը (տեսանյութ)

Աշխարհի առաջնության որակավորման փուլի Վրաստանի դեմ խաղին Ուելսի հավաքականի թիմային լուսանկարը զարմացրել է բոլորին: Վերևի շարքում կանգնել են միայն 3 ֆուտբոլիստներ, իսկ մյուսները տեղավորվել են ներքևում: Լուսանկարը մեծ տարածում է գտել Մեծ Բրիտանիայում:

Ուելսի հավաքական

Պարզվում է՝ սա նման առաջին լուսանկարը չէ Ուելսի հավաքականի կողմից: Նրանք նախկինում ևս ոչ սովորական դասավորվածությամբ լուսանկարներ են արել: Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ լրագրողներից մեկը Գարեթ Բեյլին հարցրել է, թե ինչ են անում ֆուտբոլիստներն այդքան թիմային լուսանկարները:

Հետաքրքիր է, ինչպիսին է լինելու Ուելսի հավաքականի լուսանկարը հաջորդ խաղում: Հաջորդ հանդիպումը նրանք անցկացնելու են նոյեմբերի 12-ին՝ Սերբիայի դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ