Ո՞վ կփոխարինի Հիգուայինին «Նապոլիում»

Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը մոտ է ակումբից հեռանալուն, և եթե դա տեղի ունենա, ապա «Նապոլին» կփորձի թիմ հրավիրել Ռադամել Ֆալկաոյին:

Football Italia-ն հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, նեապոլյան ակումբը Ֆալկաոյի տրանսֆերը ձեռք չի բերի, այլ նրան թիմ կհրավիրի վարձակալական հիմունքներով:

Հիշեցնենք, որ 30-ամյա Ֆալկաոն, որի տրանսֆերը պատկանում է «Մոնակոյին», նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Չելսիում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ