Ո՞վ կլինի Եվրո 2016-ի եզրափակիչի գլխավոր մրցավարը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հերթական խաղարկությունը մոտենում է ավարտին: Ընդամենը 5 օր հետո հայտնի կդառնա Եվրոպայի նոր չեմպիոնը:

Բրիտանական Telegraph-ը գրում է՝ եթե Ուելսի հավաքականը կիսաեզրափակիչում պարտվի Պորտուգալիայի ընտրանուն, ապա անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը կսպասարկի եզրափակիչի խաղը, քանի որ խաղարկության եզրափակիչում ներկայացված չի լինի ոչ մի բրիտանական հավաքական(բրիտանացի մրցավարներն իրավունք չունեն սպասարկելու Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների մասնակցությամբ խաղերը-խմբ.):

Մարտին Ատկինսոնը, ով սպասարկել է Ուելս – Հյուսիսային Իռլանդիա խաղը, բրիտանացի է, սակայն նա կարող էր, քանի որ մրցում էին երկու բրիտանական հավաքական:

Եթե Ուելսի հավաքականը նվաճի եզրափակիչի ուղեգիր, ապա, ամենայն հավանականությամբ, եզրափակիչի մրցավարը կլինի հունգարացի Վիկտոր Կաշայը, քանի որ մյուս երկու թեկնածուները՝ Նիկոլա Ռիցոլին ու Յոնաս Էրիկսոնն արդեն նշանակված են կիսաեզրափակիչ խաղերում: Էրիկսոնն սպասարկելու է Ուելս – Պորտուգալիա խաղը, իսկ Ռիցոլին՝ ՖրանսիաԳերմանիա հանդիպումը:

Լուսանկարում՝ Մարկ Կլատենբուրգ

18

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ