Ո՞վ կլինի «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը

Գերմանական TV3 հեռուստաընկերությունը պնդում է, որ կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել, թե ով է լինելու թիմի հիմնական դարպասապահը գալիք մրցաշրջանում:

Ակումբի ղեկավարության ընտրությունը կանգ է առել Մարկ-Անդրե տեր Շտեգենի վրա, որին թիմը ցանկանում է հանդես բերել մեկնարկային կազմում:

Ավելի վաղ խոսակցություններ կային, թե Տեր Շտեգենը գոհ չէ «Բարսելոնայում» ստացած խաղաժամանակից և ցանկանում է հեռանալ:

Բնականաբար նման որոշումը չի կարող գոհացնել Կլաուդիո Բրավոյին, ով, ըստ ամենայնի, կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ