Ո՞վ է «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ «Ատլետիկոյի» ավագի

Մադրիդի «Ատլետիկոյի» ավագ Գաբին հայտարարել է, որ «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստը Լուկա Մոդրիչն է:

«Այն, որ «Ռեալը» փորձում է ամբողջ կազմով պատրաստ լինել մեր դեմ խաղին, խոսում է մեր ուժի մասին:

Նրանք ամեն ինչ անում են, որ իրենց լավագույն ֆուտբոլիստը՝ Լուկա Մոդրիչը պատրաստ լինի խաղին: Մոդրիչն իսկապես լավագույնն է. նա ապահովում է «Ռեալի» խաղի կայունությունը, հավասարակշռությունը թիմում: Կփորձենք ինչ-որ կերպ դիմակայել նրա ունակություններին»,- A Bola-ն փոխանցում է Գաբիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ