Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի նոր թուրք թիմակիցը (տեսանյութ)

Երեկ Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես պայմանագիր ստորագրեց թուրք ֆուտբոլիստ Էմրե Մորի հետ: Դանիական «Նորշելանի» արդեն նախկին կիսապաշտպան Էմրե Մորը չափսերով շատ փոքր, բայց շատ արագ ֆուտբոլիստ է, ով կարողանում է շատ լավ փոխել իր ուղղությունը վազելու ընթացքում:

Խաղադաշտում նա շատ լուրջ է և խիստ, իսկ խաղադաշտից շատ բարի երիտասարդ է: Մորը կարող էր հանդես գալ Դանիայի ազգային հավաքականի կազմում, սակայն նա այդպես էլ չհրավիրվեց, որից արագորեն օգտվեց Թուրքիայի ֆեդերացիան և այժմ նա մեկնում է Ֆրանսիա մասնակցելու Եվրո 2016-ին: Այս մասին մեզ տեղեկացրեց Դանիայում բնակվող Thomas Lund Hansen-ը:

Ավելացնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը 5-ամյա պայմանագիր է ստորագրել «Իշամեղուների» ղեկավարության հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ