Ո՞ր համարով Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդում»

Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն արդեն իրականություն է, ու այս պահին երկրպագուներին հուզող հարցերին մեկն այն է, թե ինչ համարով է հայ ֆուտբոլիստը հանդես գալու նոր ակումբում: «Վիվառո Նյուզը» այս թեմայով մրցույթ է հայտարարել, որին մասնակցության աննախադեպ ակտիվություն գրանցվեց: Սակայն, փորձենք առաջ ընկնել ու կանխատեսել, թե որ թիվն ենք տեսնելու Մխիթարյանի մարզաշապիկին:

Որոնք են ամենահավանական տարբերակները.

22 – Հենրիխ Մխիթարյանին 22 համարով տեսել ենք «Փյունիկում», «Շախտյորում» և «Մետալուրգում»: Մի անգամ ֆուտբոլիստին հարցրել են համարի ընտրության մասին, և նա ընդամենը նշել է, որ որևէ կարևորություն չի տալիս դրան: Ու հաշվի առնելով, որ Մխիթարյանը կոնֆլիկտներ չի սիրում, 22-ը նրա համար իդեալական տարբերակ է «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ այն այստեղ ազատ է:

18 – Հայաստանի հավաքականում Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալիս 18 համարով, թեև կարող էր ընտրել ցանկացած համար: Նույնիսկ «Բորուսիայում» 10 համարը ստանալուց հետո, նույնիսկ հավաքականի ավագ դառնալուց հետո նա չփոխեց համարը: «Մանչեսթեր Յունայթեդում» 18 համարին «համ ու հոտ» է տալիս մեկ այլ հանգամանք՝ այս համարով էր խաղում լեգենդար Փոլ Սքոուլզը: Կա միայն մի թեթև խնդիր՝ այդ համարով խաղում է Էշլի Յանգը: Սակայն, դեռևս պարզ չէ՝ արդյոք վերջինս կմնա ակումբում: Նրա պայմանագրի ավարտին դեռ 2 տարի կա, սակայն եթե Մոուրինյոն որոշում կայացնի, ապա 18 համարի հարցը կարող է շատ արագ լուծվել:

0cdcf8

Որոնք են ավելի քիչ հավանական տարբերակները

8 – Ենթադրվում է, որ Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո Խուան Մատան կարող է լինել ակումբից հեռացող առաջին ֆուտբոլիստը, իսկ 8 համարը որոշակիորեն համապատասխանում է Մխիթարյանի դիրքին: Չնայած դրան, երեկ Մատան հայտնել էր, որ ցանկանում է մնալ ու պայքարել խաղաժամանակի համար:

11 – Նմանատիպ ճակատագիր են կանխատեսում նաև Ադնան Յանուզայի համար, առանց որի 11 համարն ազատ է մնում:

2, 6, 13, 14, 15, 24, 26, 29, … – սրանք մյուս ազատ համարներն են «Մանչեսթեր Յունայթեդում» այս պահին: Ինչպես տեսնում եք՝ հարմար տարբերակներ գրեթե չկան:

Ինչո՞ւ ոչ 10

Շատ պարզ է՝ 10 համարը պատկանում է թիմի ավագ Ուեյն Ռունիին: Չի քննարկվում:

26ADC6F000000578-3139480-image-m-69_1435266045653

Ի՞նչ են կարծում երկրպագուները

Տեսնենք նաև, թե ինչ ակնկալիքներ ունեն մեր ընթերցողները: Այսպես, 339 պատասխանողներից 78-ը կամ 23%-ը կարծում են, որ Հենրիխ Մխիթարյանը կկրի 18 համարը, ընդամենը մեկ հոգի պակաս՝ 77-ը նախապատվությունը տալիս են 22 համարին: 38 ֆուտբոլասեր կամ 11,2%-ը կանխատեսում է 8 համարը, իսկ 7,4%-ը՝ 11 համարը: 5 %-ից ավելի ձայներ են հավաքել նաև 14 և 10 համարները:

shirt-number-mkhitaryan

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ