Ո՞ր դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կորակավորվի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի շրջանակում կընդունի «Բորնմութին»:

Հաղթանակի դեպքում մանկունյանցիները միավորներով կհավասարվեն մանչեսթերյան մյուս թիմին՝ «Սիթիին», որն ընթանում է չորրորդ տեղով: «Յունայթեդին», սակայն, անհրաժեշտ է մրցակցին հաղթել 19 կամ ավելի գնդակի տարբերությամբ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը որակավորվելու համար:

Նշենք, որ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ