Ո՞ւմ թեկնածությունը կպաշտպանի ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի նախագահական ընտրություններում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի նախագահական ընտրություններում կպաշտպանի Ալեքսանդր Չեֆերինի թեկնածությունը՝ հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի նախագահի թեկնածու, Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի` ֆուտբոլի զարգացման ծրագրի կարևորությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում կաջակցի Ալեքսանդր Չեֆերինի թեկնածությանը՝ միաժամանակ հայտարարելով իր պատրաստակամությունը Չեֆերինի ընտրման դեպքում ներգրավվելու այդ ծրագրի իրագործման աշխատանքներում»,- գրված է Ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրությունում:

9

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ