Ո՞ւմ էր ուզում Գվարդիոլան տեսնել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում

Մյունխենի «Բավարիայի» տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն խոսել է այն մասին, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում էր, որ իրեն փոխարինի Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ գրում է TZ-ն:

Երբ Տուխելը դեռ չէր նշանակվել «Բորուսիայի» գլխավոր մարզիչ, Գվարդիոլան ասել է. «Ես ուզում եմ, որ Տուխելը փոխարինի ինձ «Բավարիայում»:

Իսկ ահա Ռեշկեն Գվարդիոլային պատասխանել է. «Պեպ, ես կարծում եմ, որ Տուխելը կլինի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը 2015/16 մրցաշրջանում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ