Ո՞ւմ է միջնամատ ցույց տվել Վիդալը

«Բարսելոնայի» պաշտպան Ալեշ Վիդալի շուրջ իսկական սկանդալ է զարգանում Իսպանիայում:  Ֆուտբոլիստը բացեիբաց ցույց է տվել իր դժգոհությունը ակումբում խաղաժամանակ չստանալու առիթով:

Վիդալը լուսանկար է հրապարակել իր Instagram-ի էջում,  իսկ նկարագրությունում ավելացրել է միջնամատ ցույց տվող ձեռք:

14518464_1247001242019065_735923680_n

Երկրպագուները մեծ աղմուկ են բարձրացրել՝ ենթադրելով, որ դա ուղղված է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին: Սակայն որոշ ժամանակ անց իսպանացի ֆուտբոլիստը խմբագրել է նկարը և հանել միջնամատը, բայց իսպանական լրատվամիջոցները հայթայթել են վերոնշյալ լուսանկարը:

Այնուհետև, Վիդալը այսպիսի գրառում է կատարել.

«Իհարկե, իմ նախորդ հաղորդագրությունը վերաբերում է գլխավոր մարզչին:  Այդ հրապարակմամբ ես ցանկանում էի ցուցադրել իմ հիասթափությունը այն բանից հետո, երբ ինձ մեղադրեցին թիմում մթնոլորտը լարելու մեջ: Ես ընդունում եմ քննադատությունները, բայց ոչ կողմնակալությունը և վիրավորանքը: Անկասկած, ես շարունակելու եմ պայքարել խաղադաշտում իմ տեղի համար»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ