ՈՒԵՖԱ-ն կքննարկի Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը

ՈՒԵՖԱ-ն մտադիր է փոփոխություններ իրականացնել հին աշխարհի ամենակարևոր ակումբային մրցաշարում:

Նոր ձևաչափի համաձայն, ամեն տարի խաղարկությանը կմասնակցեն 4-ական ակումբներ Անգլիայից, Գերմանիայից, Իսպանիայից և Իտալիայից: Այսպիսով կստացվի այնպես, որ այս 4 պետությունները կունենան երաշխավորված տեղեր:

Բացի այդ, կա ևս մեկ առաջարկ, որի համաձայն 3 ակումբներ կընտրվեն մարզական սկզբունքով, իսկ 1 ակումբ ՝ պատմական:

Նշվում է, որ 2-ական ակումբներ կներկայացնեն Ռուսաստանը, Ֆրանսիան, Պորտուգալիան, իսկ ահա Շվեյցարիան, Բելգիան, Թուրքիան, Հոլանդիան, և Ուկրաինան ընդամենը 1 ակումբ: Եվս 5 մասնակիցներ կորոշվեն փլեյ-օֆֆի միջոցով:

Նոր ձևաչափը կարող է ուժի մեջ մտնել 2018թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ