ՈՒԵՖԱ-ն կարող է կրճատել ՉԼ-ի մասնակիցները թիվը

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է նոր փոփոխություններ մտցնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի անցկացման մեջ:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, մասնակիցները թիվը կարող է կրկնակի կրճատվել ՝ 32-ի փոխարեն 16 ակումբ: Թիմերը կբաժանվեն 2 խմբի, որտեղ կլինեն 8-ական մասնակից, իսկ ահա փլեյ-օֆֆը կսկսվի ¼ եզրափակչից: Բացի այդ կավելանա ևս մեկ որակավորման փուլ:

Նշվում է, որ այս ֆորմատը ֆինանսական տեսանկյունից ավելի լավ է: Բացի այդ երկրպագուները հնարավորություն կստանան ավելի շատ թոփ ակումբների մասնակցությամբ հանդիպումներ դիտել:

Այնումենայնիվ, եթե փոփոխություններ լինեն, ապա ոչ 2018/19 մրցաշրջանից շուտ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ