ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների դեմ

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Թուրքիայի  և Խորվաթիայի հավաքականների դեմ, տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Եվրոպայի առաջնության Իսպանիայի հավաքականի դեմ խաղի ընթացքում թուրք երկրպագուները օգտագործել են պիրոտեխնիկա, կողմնակի իրեր են շպրտել խաղադաշտ և փորձել են ներխուժել խաղադաշտ:

Իսկ Խորվաթիայի հավաքականի երկրպագուները Չեխիայի դեմ հանդիպման ժամանակ անկարգություններ են կազմակերպել Սենտ-Էտենե մարզադաշտի տրիբունաներում: Խորվաթ երկրպագուները պիրոտեխնիկա են օգտագործել, ճայտրուկներ և կողմնակի իրեր են գցել խաղադաշտ, խախտել են հասարակական կարգը և դրևսորել ռասիզմ:

Նշենք՝ գործերը կքննվեն հունիսի 20-ին:

Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել էր 120 հազար եվրոյով ու պայմանականորեն որակազրկվել  իր երկրպագուների պահվածքի պատճառով Անգլիայի դեմ խաղի ընթացքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ