ՈՒԵՖԱ-ն հրապարկել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչման հավակնորդներին

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2015/16 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն  ֆուտբոլիստի կոչման համար պայքարող մարզիկների անունները:

Հավակնորդների թվում են՝ Գարեյթ Բեյլը, Լիոնել Մեսին, Թոմաս Մյուլերը, Մանուել Նոյերը, Պեպեն, Կրիշտիանու Ռոնալդուն, Լուիս Սուարեզը:

Իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին Մոնակոյում կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Հիշեցնենք՝ նախորդ տարի այս մրցանակը նվաճել էր Լիոնել Մեսին, որը այս տարի կարող է 3-րդ անգամ արժանանալ այդ պարգևին: Լավագույն ֆուտբոլիստներ ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել են նաև Անդրես Ինյեստան, Ֆրանկ Ռիբերին և Կրիշտիանու Ռոնալդուն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ