ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» դեմ

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն գործ է հարուցել երկու անգլիական թիմերի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» դեմ, Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի  թիմերի միջև կայացած երկու խաղերից հետո: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (1: 1), որը թույլ է տվել «Լիվերպուլին» հասնել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

«Մանչեսթեր Յունայթեդին» ՈՒՖԵԱ-ն ներկայացրել է բողոք կապված մասսայական անկարգությունների հետ, որոնք կազմակերպել էին երկրպագուները տրիբունաներում, ինչպես նաև տրիբունաներից նետված կողմնակի իրերի  և մուտքի արգելափակման համար:

Իսկ «Լիվերպուլի» դեմ ներակայացված է մեղադրանք երկրպագուների կողմից արգելված երգեր կատարելու, տրիբունաներից նետված կողմնակի առարկաների, մասսայական անկարգությունների համար, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ