Ուսման Դեմբելեն տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատեց «Ռենի» հարձակվող Ուսման Դեմբելեյի տրանսֆերը գերմանական ակումբ:

Ֆուտբոլիստը ստորագրել է 5 տարվա պայմանագիր  «իշամեղուների» հետ:

19-ամյա ֆուտբոլիստը համարվում է Եվրոպական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը, որի համար վերջին շրջանում լուրջ պայքար էր ընթանում:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Ռենի» կազմում անցկացրել է 25 հանդիպում և խփել 12 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ