Վլադիմիր Մարգարյանը մեկնարկում է հաղթանակով

Այսօր Ռիոյի Օլիմպիական խաղերում մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկրորդ ներկայացուցիչը` մինչև 69 կգ քաշային կարգում հանդես եկող Վլադիմիր Մարգարյանը:

Մարգարյանը երեք ռաունդների արդյունքում մրցավարների որոշմամբ հաղթանակ տարավ Ֆիջին ներկայացնող Ուինսթոն Հիլի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Հաջորդ փուլում Մարգարյանի մրցակիցը Կուբան ներկայացնող փորձառու բռնցքամարտիկ Ռոնիել Իգլեսիասն է, ով այս քաշային կարգում մեդալի հավակնորդներից մեկն է: Մենամարտը կկայանա օգոստոսի 11-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ