Վլադիմիր Մարգարյան. «Պատրաստ էի մենամարտել մինչև վերջ»

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը, չնայած հոնքի պատռվածքին, պատրաստ էր շարունակել մենամարտը: Այս մասին ասել է ինքը՝ Մարգարյանը, որի խոսքն է փոխանցում ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

«Ինքնազգացողությունս լավ է, սակայն ինձ վատ եմ զգում, որ մենամարտը սխալ ընթացք ստացավ։ Մրցակիցս այդքան էլ զորեղ չէր, թեպետ Օլիմպիական չեմպիոն էր։ Ես անգամ չէի էլ մտածում, թե Օլիմպիական չեմպիոնի հետ էի մենամարտում։ Ես պատրաստ էի մինչև վերջ մենամարտելու։ Վնասվածքը ստացել էի առաջին մենամարտի ժամանակ, և հնարավոր չէր վերքը փակել երկու օրում»,- ասել է Մարգարյանը։

Ռիո 2016. Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով լքում է պայքարը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ