Վլադիմիր Հակոբյանը՝ Դուբայի մրցաշարի հաղթող

Դուբայում ավարտվեց Dubai Open շախմատային մրցաշարը, որն անցկացվում էր 18-րդ անգամ:

Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հակոբյանը կարողացավ վճռորոշ պարտիայում սև խաղաքարերով առավելության հասնել վրացի Լևան Պանցուլայայի նկատմամբ՝ 1-ին և 2-րդ տեղերը կիսելով Ջևեյն Ջոնսի հետ:

Հակոբյանն 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նույնքան միավոր վաստակեց նաև անգլիացի Ջևեյն Ջոնսը:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին 214 շախմատիստ: Հայաստանը ներկայացնում էր նաև Գաբրիել Սարգսյանը: Վերջինս վաստակեց 6,5 միավոր՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ