Vivaro News-ին անհրաժեշտ է PHP ծրագրավորող

Աշխատանքի նկարագիրը

Vivaro News-ին անհրաժեշտ է տաղանդավոր PHP ծրագրավորող՝ վեբ կայքերի  նախագծման, դիզայնի և փոփոխման համար՝ ընկերության և հաճախորդների պահանջներին համապատասխան: Թեկնածուն պետք է ունենա դրական տրամադրվածություն, մեծ հետաքրքրություն դեպի արդի տեխնոլոգիաները, PHP մշակման հարուստ փորձ, ինչպես նաև արագ զարգացող գործընթացում ինտեգրվելու ունակություն։

Աշխատանքային պարտականությունները

– կայքերի և համապատասխան հավելվածների ծրագրավորում, փորձարկում և մշակման գործընթացի շարունակական փաստագրում,

– համագործակցություն մշակման թիմի հետ՝ ծրագրային հավելվածները ճիշտ ժամանակին թողարկելու համար,

– Ծրագրային ապահովման ինտեգրում այլ համակարգերին,

– Արդի տեխնոլոգիաների ուսումնասիրում և դրանց կիրառման վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում:

Պահանջվող որակավորումները

– PHP ծրագրավորման լեզվի գերազանց իմացություն
– PHP ծրագրավորման առնվազն երկու տարիների փորձ

– MySQL-ի գերազանց իմացություն

– Subversion/Git version-ի կառավարման գործիքների տիրապետում

– Անգլերեն լեզվի իմացության միջին (intermediate) մակարդակ

– Ծրագրերը ժամանակին կատարելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն

– JavaScript-ի, HTML-ի և CSS-ի իմացությունը ցանկալի է
– AngularJS-ի իմացությունը ցանկալի է
– TDD-ի փորձը շատ ցանկալի է

 

Դիմումի կարգը

Խնդրում ենք այս աշխատանքի համար դիմել՝ ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ-հասցեին՝ info@vivaronews.am, նամակի թեմայի բաժնում նշելով՝ «PHP ծրագրավորող»։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 01.09.16։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ