Viva la Fiesta. «Մալագան» ոչնչացնում է «Ռեալի» չեմպիոնական նկրտումները

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրը մեծապես խառնեց խաղաքարտերը չեմպիոնության երկու հավակնորդների մոտ, իսկ ահա գլխավոր հավակնորդի ձեռքում «Ռոյալ Ֆլեշ» բացվեց։ Մադրիդյան երկու ակումբները միավորներ կորցրին՝ «Բարսելոնային» լուրջ առավելություն տալով։ Փոքր ուշացումով ամփոփում ենք տուրում տեղի ունեցածն ու ներկայացնում ուշագրավ փաստեր։

[ale_divider style=”medium” text=”textcenter”] Տուրի հետաքրքիր խաղերը [/ale_divider]

1. «Ռեալը» սայթաքում է «Լա Ռոսալեդայում» ու գրեթե զրկվում չեմպիոնությունից

cristiano-ronaldo-real-madrid-vs-malaga-21022016_v18qrio99jab1xupcsj84laob

«Մալագան» այս մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ կանգնեցրեց Մադրիդի «Ռեալին», ու Կառլոս Կամենին դրանում ուներ իր «մեղքի բաժինը»։ «Մալագայի» դարպասապահը հետ մղեց մի շարք հարվածներ, իսկ որ ամենակարևորն է՝ Կրիշտիանու Ռոնալդուի 11 մետրանոցը, իսկ ահա Ալբենտոսան կարողացավ իրացնել «Մալագայի» տասնյակ պահերից մեկը։ Չնայած Կեյլոր Նավասի անհավանական խաղին, «Ռեալը» միայն մեկ միավորով հեռացավ Անդալուսիայից։ Արդյունքում «Բարսելոնային» հիմա ակումբը զիջում է 9 միավորով։ Չափից դուրս մեծ տարբերություն է Լա լիգայի համար։

2. «Բարսելոնան» մեծ դժվարությամբ հաղթեց «Լաս Պալմասին»

Կարո՞ք եք թվել 5 թիմ, որոնք «Բարսելոնայի» հետ խաղերում գրեթե չեն զիջում գնդակին տիրելու հարցում ու համարյա հավասար տարածքային հարաբերություն ստեղծում։ Եթե թվեք էլ, ապա «Լաս Պալմասը» կլինի այդ թիմերից մեկը։ Կանարյան Կղզիները ներկայացնող թիմը գնդակին տիրեց խաղաժամանակի 47 տոկոսն ու շատ մոտ էր չպարտվելուն։ Չնայած Լուիս Սուարեսը արդեն 6-րդ րոպեին բացել էր հանդիպման ժաշիվը, Վիլիան Ժոզեն կարողացավ 4 րոպե անց հավասարեցնել այն։ Նեյմարը ավելի ուշ խփեց խաղում հաղթական գնդակը, բայց եթե մրցակիցը մի փոքր ավելի լավ օգտագործեր իր ունեցած պահերը, «Բարսան» ևս կարող էր միավորներ կորցնել։

3. «Ատլետիկոն» ու «Վիլյառեալը» խաղաղ դաշինք կնքեցին

Սա մրցաշրջանի և՛ ամենակարևոր, և՛ ամենաձանձրալի հանդիպումներից մեկն էր։ Հանդիպում էին Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող երկու ակումբներ։ Չնայած «դեղին սուզանավը» ընդամենը երկու օր առաջ խաղացել էր «Նապոլիի» հետ, Դիեգո Սիմեոնեի թիմը չկարողացավ լուրջ առավելություն ձեռք բերել, ու արդյունքում խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

4. Օզբիլիզը նորից չխաղաց, բայց թունելի վերջում լույս է երևում

Արաս Օզբիլիզը նախ պաշտոնապես ներկայացվեց որպես «Ռայո Վալեկանոյի» ֆուտբոլիստ, իսկ հետո մասնակցեց թիմի մարզմանն առանց սահմանափակումների։ Բայց ինչպես նշեց Պակո Խեմեսը, նա դեռ բավարար մարզավիճակ ձեռք չի բերել, որ դաշտ դուրս գա։ Բայց առանց նրա էլ «Ռայո Վալեկանոն» կարողանում է գոլեր խփել ու արդյունք ապահովել։ Այս անգամ էլ «մեղուները» մրցում էին «Սևիլիայի» հետ։ Չնայած արդեն 20-րդ րոպեին հյուրերը առաջին էին հաշվի մեջ երկու գնդակի առավելությամբ, «Ռայոն» կարողացավ ռեմոնտադա իրականացնել ու փրկել խաղը։ Արդյունքում՝ 1 միավոր բավականին ուժեղ մրցակցի հետ խաղում։

5. Այլ իրադարձություններ

«Ռեալ Սոսյեդադի» վերելքը շարունակվում է։ Այս անգամ էլ բասկոնյան դերբիում Սակրիստանի թիմը կարողացավ հաղթանակ տանել ու ընդհուպ մոտենալ եվրոգավաթային գոտուն։ Մեկ այլ խաղում Ջուզեպե Ռոսիի տրանսֆերից հետո թևեր առած «Լևանտեն» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Խետաֆեի» դարպասն ու լքեց վերջին հորիզոնականը՝ փոքր ինչ բարելավելով իր մրցաշարային դրությունը։

[ale_divider style=”medium” text=”textcenter”] 9 հետաքրքիր փաստ [/ale_divider]

Թոնի Կրոսն այս մրցաշրջանում ավելի շատ գոլային փոխանցումներ է կատարել (8), քան նախորդ ողջ մրցաշրջանում (7)։

«Վալենսիան» այս մրցաշրջանում առաջին անգամ կարողացավ երեք անընդմեջ հաղթանակ տանել։ Նևիլի թիմը արտագնա մրցավեճում հաղթեց «Գրանադային»։

Մինչ այս պահը «Մալագան» միակ թիմն է, որ չի պարտվել «Ռեալին» երկու խաղերից գոնե մեկում։ Հաշվի են առնված միայն այն թիմերը, որոնց հետ «Ռեալը» հանդիպել է մեկից ավելի անգամ։

Կամենին 4-րդ դարպասապահն է, ում հաջողվել է հետ մղել Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած 11 մետրանոցը։

«Ռայո Վալեկանոն» 6 խաղ անընդմեջ պարտություն չի կրում։ Սա առաջին անգամ է այն օրվանից, երբ 2002 թվականին թիմը իր նորամուտը նշեց Լա լիգայում։

Ալեն Հալիլովիչը ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է 5 գոլային փոխանցում կատարել այս մրցաշրջանում ԹՈՓ-5 առաջնություններում։

Արից Ադուրիսն այս մրցաշրջանում առաջին անգամ գոլ խփեց տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով։ Ընդհանուր առմամբ նա խփել է 26 գոլ բոլոր մրցաշարերում։

2016 թվականի ընթացքում Լուիս Սուարեսն ամենաշատ գոլերն ու ամենաշատ գոլային փոխանցումներն է կատարել Լա լիգայում։ 10 գոլ և 7 փոխանցում։

«Լաս Պալմասն» ավելի շատ փոխանցումներ է կատարել մրցակցի կիսադաշտում, քան առաջնության ցանկացած այլ թիմ «Բարսելոնայի» հետ մրցավեճերում։

[ale_divider style=”medium” text=”textcenter”] Տուրի լավագույնները [/ale_divider]

Տուրի լավագույն գոլը – Խոսե Մորալեսը՝ «Մալագային» – ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

Տուրի լավագույն խաղարկումը – «Լաս Պալմաս» – ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

Տուրի լավագույն սեյվը – Գերման Լյուքսը՝ «Էսպանյոլի» դեմ – ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

Տուրի լավագույն խաղացողը – Ջոն Գուիդետի («Սելտա»)

Տուրի լավագույն թիմն՝ ըստ Vivaro Fantasy-ի

Screenshot_27

Գևորգ Լոռեցյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ