Վիտսելը հաստատել է, որ տեղափոխվելու է «Յուվենտուս»

«Զենիթի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտսելը խոսել է ապագայի ծրագրերի մասին: Հարցին, թե նա պատրաստվո՞ւմ է արդյոք տեղափոխվել «Յուվենտուս», բելգիացին դրական պատասխան է տվել:

«Միշտ հաճելի է լսել, որ «Յուվենտուսի» նման թիմն իմ տրանսֆերը գնելու փորձ է կատարել: Ես տեղափոխվելու եմ «Յուվենտուս», սակայն դեռ չգիտեմ՝ երբ»,- RTBF-ն փոխանցում է Վիտսելի խոսքը:

Նշենք, որ «Զենիթի» ու Վիտսելի պայմանագիրն ավարտվում է գալիք ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ