«Վիտեսի» մեկնարկային կազմում անցկացրած իր առաջին խաղում Կորյանը 11մ հարված է վաստակել

Հոլանդիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Վիտես» – «Էքսելսիոր» հանդիպմանն Արշակ Կորյանը 11-մետրանոց հարված է վաստակել, որն օգնել է թիմին խուսափել պարտությունից 0-2 հաշվից հետո:

Նշենք, որ 21-ամյա հարձակվողն իր առաջին հանդիպումն էր անցկացնում հոլանդական ակումբի մեկնարկային կազմում:

Կորյանը խաղադաշտում անցկացրեց 62 րոպե, որից հետո փոխարինվեց:

Ընթացիկ մրցաշրջանում Կորյանը «Վիտեսի» կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: 14-րդ տուրից հետո «Վիտեսը» մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում է:

Հիշեցնենք, որ ամռանը «Վիտեսի» և Կորյանի միջև նոր պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ 21-ամյա հարձակվողը հոլանդական ակումբի ֆուտբոլիստ կլինի մինչև 2017 թվականի ամառ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ