Վիճակագրություն. Իսպանական ակումբները լիակատար գերակայություն ունեն Եվրոպայում

Վերջին 3 տարիներին 2-րդ անգամ մենք Չեմպիոնների լիգայում ականատես ենք լինում իսպանական եզրափակչի, իսկ նախորդ տարի ևս հաղթողը Իսպանիան ներկայացնող ակումբն էր: Նույն կերպ, երկու տարի շարունակ Եվրոպա լիգայի հաղթողն իսպանական թիմ է, որն այս տարի ևս եզրափակչում է:

Իսպանական Sport-ը հաշվել է, որ եվրոգավաթներում վերջին 50 փլեյ-օֆֆ փուլի հանդիպումներում (ներառյալ որակավորման հանդիպումները) 46 անգամ հաջորդ փուլ են անցել իսպանական թիմերը:

Այս մրցաշրջանում միայն «Լիվերպուլին» է հաջողվել 2-խաղյա դիմակայությունում պայքարից դուրս թողնել իսպանական թիմի` «Վիլյառեալին», Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում: 2014/15 մրցաշրջանում «Յուվենտուսին» հաջողվել է հաղթանակ տանել «Ռեալին» և զրկել վերջինիս Չեմպիոնների լիգայի եզրափակչից: Նույն մրցաշրջանում Եվրոպա լիգայում որակավորման փուլում «Կրասնոդարը» պայքարից դուրս է թողել «Ռեալ Սոսյեդադին», իսկ 1/16 եզրափակչում «Տորինոն» գերազանցել է «Ատլետիկին»: Հետաքրքիր է, որ 2013/14 մրցաշրջանում իսպանական թիմերը 2-խաղյա դիմակայություններում այլ երկրների ներկայացուցիչներից ընդհանրապես պարտություն չեն կրել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ