Վիսենտե դել Բոսկե. « Մարզչական շտաբը Կասիլյասի հետ վատ հարաբերությունների մեջ էր»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշել է, որ  իր հարաբերությունները ազգային հավաքականի դարպասապահի հետ երբեք իդեալական չեն եղել: ԵՎՐՈ-2016-ին  Կասիլյասը պահեստային էր մնացել, իսկ նրա փոխարեն դարպասի մոտ «Մանչեսթեր Յունայթեդի« դարպասապահ Դավիդ դե Խեան էր:

«Խաղընկերների հետ Կասիլյասը միշտ եղել է լավ հարաբերությունների մեջ, իսկ մարզչական շտաբի հետ՝ ոչ: Կասիլյասը միակն էր , ում ես չեմ ուղարկել հաղորդագրություն ԵՎՐՈ-2016-ից հետո: Նրա հետ կապված ոչ հաճելի հիշողություններ կան, բացի այդ՝ իմ, և իմ օգնականների  փոխհարաբերություները վատ են նրա հետ»- մեջբերում է դել Բոսկեին Marca-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ