Վիրահատությունից հետո Վարդին միացել է թիմին

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մեկնել է ԱՄՆ ու միացել թիմի ուսումնամարզական հավաքին:

Հիշեցնենք, որ անգլիացի հարձակվողը վերականգնվում է ձեռքի վնասվածքից: Ավելի վաղ Վարդին դաստակի վիրահատության էր ենթարկվել:

Ավելացնենք, որ կիրակի օրը «Լեսթերը» International Champions Cup-ի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացնելու ՊՍԺ-ի հետ: Ակնկալվում է, որ Ջեյմի Վարդին կմասնակցի խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ