Վիլմոտսը պաշտոնանկ արվեց

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից, այդ մասին տեղեկացրել է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Քրիս վան Պույվելդեն:

Նոր մարզչի անունը դեռևս հայտնի չէ: Սակայն ավելի վաղ տեղեկություններ էին պտտվում, որ «սատանաների» ղեկին կարող է անցնել հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը:

Հիշեցնենք՝ Վիլմոտսը գլխավորում էր ազգային ընտրանին 2012 թվականից: Նրա ղեկավարության ներքո Բելգիայի հավաքականը հասել է մինչև Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ