Վիկտորյա Ազարենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթող

Թենիսի կանանց մենախաղի Մայամիի մրցաշարի եզրափակիչում Վիկտորյա Ազարենկան ուժերը չափեց Սվետլանա Կուզնեցովայի հետ: Ազարենկան կարողացավ երկու սեթի արդյունքում 6:3, 6:2 հաշվով առավելության հասնել ռուս թենիսիստուհու նկատմամբ՝ 3-րդ անգամ նվաճելով Մայամիի մցաշարի հաղթողի տիտղոսը:

Բացի այդ, Վիկտորյան դարձավ կանանց թենիսի պատմության երրորդ թենիսիստուհին, որին հաջողվում է նույն մրցաշրջանում դառնալ և՛ Մայամիի մրցաշարի, և՛ Ինդիան Ուելսի հաղթող: Մինչև այս նման հաջողության են հասել Շտեֆի Գրաֆն ու Կիմ Կլեյստերսը:

Հավելենք, որ Ազարենկան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 մրցաշարի, որոնցից 3-ում հաղթող է ճանաչվել: Մրցաշարի արդյունքներով՝ Ազարենկան կդառնա 5-րդ ռակետ և կգլխավորի WTA-ի չեմպիոնական մրցավազքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ