Վիկտորյա Ազարենկան՝ ամսվա թենիսիստուհի

WTA պաշտոնական կայքում ավարտվել է մարտ ամսվա լավագույն թենիսիստուհու քվեարկությունը: Մեծ առավելությամբ հաղթող է ճանաչվել Վիկտորյա Ազարենկան:

Ձայների շուրջ 70 տոկոսը գրանցվել է Ազարենկայի օգտին: Այս պայքարում նա գերազանցել է Սվետլանա Կուզնեցովային ու Սերենա Ուիլյամսին:

Մարտին Ազարենկան դարձել է BNP Paribas Open-ի ու Miami Open-ի հաղթող, որի արդյունքում վերադարձել է լավագույն հնգյակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ