Վիկտորիա Ազարենկան հաղթել է Ինդիան-Ուելսի մրցաշարում

Թենիսի Ինդիան-Ուելսի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակչում բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկայն երկու սեթում 6:4 6:4 հաշվով պարտության է մատնել Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին ու նվաճել հաղթողի կոչումը: Ուիլյամսը 33 չհարկադրված սխալ է կատարել, ու թեև երկրորդ սեթի վերջնամասում ուժեղացրել է ճնշումը, սակայն պարտությունից խուսափել չի կարողացել:

Այս հաղթանակը Վիկտորիա Ազարենկային թույլ կտա 2014թ. օգոստոսից հետո առաջին անգամ վերադառնալ թոփ-10: Երկուշաբթի թարմացված WTA աղյուսակում նա կլինի 8-րդը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ