Վիկտոր Վալդեսն առաջին տիտղոսն է նվաճել «Բարսելոնայից» հեռանալուց հետո

Իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսն իր առաջին տիտղոսն է նվաճել «Բարսելոնայից» հեռանալուց հետո` դառնալով Բելգիայի գավաթակիր:

Վալդեսի ակումբը` Լիեժի «Ստանդարդը» Բելգիայի գավաթի եզրափակչում 2-1 հաշվով պարտության է մատնել «Բրյուգեին» և 7-րդ անգամ իր պատմության մեջ դարձել երկրի գավաթակիր: Վիկտոր Վալդեսը մասնակցել է եզրափակիչ խաղին:

Սա 24-րդ տիտղոսն է Վալդեսի կարիերայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ