Վիկտոր Վալդեսը հեռացավ «Յունայթեդից», բայց կարող է մնալ Մանչեսթերում

Իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով ավարտված մրցաշրջանից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից», կարող է մարզական կարիերան շարունակել նույն քաղաքում:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Վալդեսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:

Հաղորդվում է, որ մանկունյանցիները պահեստային դարպասապահ են փնտրում ու բանակցում են Վալդեսի հետ: «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորելու տարիներին աշխատել է Վիկտոր Վալդեսի հետ, հետևաբար այս տրանսֆերը կարող է կայանալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ