Վիկ Դարչինյանը նոկաուտով պարտություն է կրել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում Վիկ Դարչինյանը Բիրմինհեմի «Լեգասի Արենա» մարզապալատում 8 ռաունդանոց մենամարտ է անցկացրել մեքսիկացի Սերխիո Ֆրիասի հետ:

40-ամյա Դարչինյանի ու 25-ամյա Ֆրիասի մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում մեքսիկացու հաղթանակով:

Պրոֆեսիոնալ ռինգում սա Դարչինյանի 52-րդ մենամարտն էր: Հայ բռնցքամարտիկը տարել է 42 հաղթանակ, կրել 9 պարտություն, 1 մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի:


ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ