Յուրի Ուդունյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել

Ռուսաստանի գավաթի որակավորման փուլի կիսաեզրափակիչում Մախաչկալայի «Լեգիոնը», որի կազմում է հանդես գալիս 21-ամյա հայ կիսապաշտպան Յուրի Ուդունյանը, ուժերը չափեց Աստրախանի «Վոլգարի» հետ:

Հանդիպման 9-րդ րոպեին «Լեգիոնին» առաջ մղեց Յուրի Ուդունյանը՝ գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը: «Վոլգարին» հաջողվեց երկու գոլով պատասխանել մրցակցին: Խաղն ավարտվեց 1:2 հաշվով՝ «Վոլգարի» հաղթանակով:

Ուդունյանի թիմը լքեց պայքարը:

Նշենք, որ Յուրի Ուդունյանը «Լեգիոնին» միացել է ամռանը: Այս ընթացքում անցկացրել է մեկ պաշտոնական հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ