Տեսություններ

«Տրակայ» 4-3 «Ուտենիս». Դավիթ Արշակյանը՝ հեթ-տրիկի հեղինակ

Ֆուտբոլի Լիտվայի Առաջին դիվիզիոնի 19-րդ տուրում «Տրակայն» ընդունեց «Ուտենիսին»:

Հյուրերին հաջողվեց խաղասկզբում երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն «Տրակայի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանի արդյունավետ խաղը հիմք դրեց թիմի կամային հաղթանակին:

Արշակյանն իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց՝ խփելով նաև իր թիմի հաղթական գոլը:

Այսպիսով՝ 19-րդ տուրից հետո Արշակյանի թիմը 39 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար «Ժալգիրիսին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ