Տեսություններ

«Սպորտինգ Կանզաս Սիթի» 1-3 «Ռեալ Սոլթ Լեյք». Մովսիսյանը մասնակցել է երկու գոլերի

  • MLS, Կանոնավոր առաջնություն
  • «Սպորտինգ Կանզաս Սիթի» 1-3 «Ռեալ Սոլթ Լեյք»
  • Գոլեր` 0-1` Մարտինես 32′, 0-2` Դևիս 45+2′ ինքն., 1-2` Դայեր 50′, 1-3` Մովսիսյան 53′

Հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 90-րդ րոպեին: Մովսիսյանը բացի խփած գոլից նաև մրցակցի ինքնագոլի համահեղինակն է, քանի որ հենց նրա հարվածից հետո գնդակը դիպել է տանտերերի ֆուտբոլիստին ու անդրադարձել դեպի դարպասը:

2 պարտություններից հետո «Ռեալ Սոլթ Լեյքը» վերջապես հաղթանակ տարավ և այժմ 20 միավորով Արևմտյան կոնֆերենցիայի 3-րդ տեղում է, թեև մի քանի հանդիպում պակաս է անցկացրել առաջին 2 տեղերը գրավող թիմերից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ