SkySports. Հենրիխ Մխիթարյանը «Յուվենտուսի» 2016-17 մրցաշրջանի կազմում է

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընգրկվել է SkySports-ի կազմած «Յուվենտուսի» հաջորդ մրցաշրջանի թիմում:

Ըստ բրիտանական լրատվամիջոցի,  թուրինյան թիմը երկու տարբերակ ունի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Առաջինը՝ եթե Պոգբան մնա թիմում և  2-րդը՝ եթե ֆրանսիացին հեռանա թիմից 100 միլիոն եվրոյի դիմաց:

2-րդ տարբերակի դեպքում «Յուվենտուսը» կփնտրի կիսապաշտպան, որը կկարողանա փոխարինել թիմի նախկին 10 համարին: Եվ այս գոտում Պոգբային փոխարինելու գլխավոր հավակնորդները կլինեն Հենրիխ Մխիթարյանը և Յայա Տուրեն: Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը լրանում են 2017թ-ի ամռանը: Աֆրիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը», այդ պատճառով «Յուվենտուսի» մարզչական շտաբը կենտրոնանալու է Մխիթարյանի ձեռքբերման ուղղությամբ: Սակայն այստեղ ևս մի խնդիր է ծագում. շշուկներ են պտտվում, որ հայ ֆուտբոլիստը արդեն սկսել է բանակցություններ վարել դորտմունդյան ակումբի հետ պայմանագրի թարմացման համար:

Պոգբայի հեռանալու դեպքում «Ծեր սինյորայի» թիմը նաև կդիտարկի ՊՍԺ-ի հարձակվող Կավանիի ձեռք բերելու հնարավորությունը՝ որպես Մորատայի փոխարինող: Վերջինիս ծառայություններով հետաքրրված է Մադրիդի «Ռեալը»:

Իսկ եթե «Յուվենտուսը» թիմում պահի Պոգբային, ապա թուրինյան ակումբի տրանսֆերային նպատակները կդառնան Անդրե Գոմեշը, Վրսալիյկոն և Բերարդին:

Այնուամենայնիվ Sky Sports-ը գտնում է, որ Պոգբան կհեռանա թիմից, և իտալական ակումբը կհամալրի Մխիթարյանը Տուրեն, Կավանին, Անդրե Գոմեշը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ