«Շիրակը» բողոք է ներկայացրել ՀՖՖ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը բողոք է ներկայացրել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա մարտի 12-ին տեղի ունեցած Բարձրագույն առաջնության 17-րդ տուրի  «Շիրակ»-«Միկա» հանդիպման ընթացքում 89-րդ և  90-րդ րոպեների դրվագների վերաբերյալ: Թիմի պաշտոնական կայքը պնդում է , որ մրցակիցը ձեռքով է խաղացել, սակայն  մրցավարը կանոնների խախտում չի արձանագրել:

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ակումբների միջեւ պրոֆեսիոնալ  մրցումների 2015-16 թթ. Խաղաշրջանի մրցումների անցկացման» կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ ենթակետը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է բողոք ներկայացնել՝ կապված սույն  թվականի մարտի 12-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի «Շիրակ» – «Միկա» հանդիպման մրցավարությանը, մասնավորապես, հանդիպման 89-րդ եւ 90-րդ րոպեներին տեղի ուցած դրվագները վերաբերյալ, երբ երկու դեպքերում էլ «Միկա»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում ձեռքով են խաղացել, բայց կանոնների խախտում չի արձանագրվել»-գրել է ակումբի պաշտոնական կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ