Տեսություններ

«Սևիլիան» երրորդ տարին անընդմեջ՝ Եվրոպա լիգայի հաղթող

  • Եվրոպա լիգա, եզրափակիչ
  • «Լիվերպուլ» 1-3 «Սևիլիա»
  • Գոլերը՝ 1-0՝ Սթարիջ 35՛, 1-1՝ Գամեյրո 46՛, 1-2՝ Կոկե 64՛, 1-3՝ Կոկե 70՛
  • «Ստ. Յակոբ Պարկ» մարզադաշտ, Բազել

Եվրոպա լիգայի եզրափակիչում իսպանական «Սևիլիան» կարողացավ կամային հաղթանակ տանել «Լիվերպուլի» նկատմամբ: Առաջին խաղակեսում 1:0 հաշվով պարտվելուց հետո Ունայ Էմերիի թիմը երկրորդ կեսի մեկնարկում հավասարեցրեց հաշիվը Գամեյրոյի գոլի շնորհիվ: «Լիվերպուլի» «անատամ» խաղը երկրորդ կեսում իսպանական ակումբին ուղղորդեց դեպի հաղթանակ: Կոկեն փայլուն գոլով հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին: Վեց րոպե անց ևս մեկ գնդակ խփելով՝ Կոկեն ձևակերպեց 1:3 հաշիվ, որը երրորդ տարին անընդմեջ սևիլիացիներին պարգևեց Եվրոպա լիգայի հաղթողի բաղձալի կոչումը: Ինչ վերաբերում է մերսիսայդցիներին, ապա Յուրգեն Կլոպի թիմը կմնա առանց եվրագավաթի ոչ միայն այս, այլև հաջորդ մրցաշրջանում, քանի որ լիվերպուլցիները Պրեմիեր լիգայում չնվաճեցին ոչ Չեմպիոնների լիգայի, ոչ էլ Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

Թիմերի պարգևատրման արարողությունը (Ուղիղ եթեր)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ