Հավաքածու

«Ռոլան Գարոս». Օրվա արդյունքներն ու լավագույն հարվածները

Այսօր տեղի ունեցան տղամարդկանց ու կանանց մենախաղերի 1/8 եզրափակիչի ու քառորդ եզրափակիչի մի շարք հանդիպումներ:

Նովակ Ջոկովիչը, Դավիդ Գոֆինը, Տոմաշ Բերդիխն ու Դոմինիկ Տիմը տղամարդկանց մենախաղում նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր: Էնդի Մարեյն ու գործող չեմպիոն Սթեն Վավրինկան դուրս եկան կիսաեզրափակիչ:

Կիկի Բերտենսը, Յուլիա Պուտինցևան, Սերենա Ուիլյամսն ու Տիմեա Բաչինսկին կանանց մենախաղում նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր: Մարզական կարիերայում առաջին անգամ «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց Գարբին Մուջուրուսա Բլանկոն: Սամանտա Ստոսուրը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հունիսի 2-ին կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Նովակ Ջոկովիչ – Տոմաշ Բերդիխ, Դոմինիկ Տիմ – Դավիդ Գոֆին զույգերը տղամարդկանց մենախաղում և Կիկի Բերտենս – Տիմեա Բաչինսկի, Սերենա Ուիլյամս – Յուլիա Պուտինցևա զույգերը՝ կանանց մենախաղում:

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» պաշտոնական կայքը ներկայացրել է խաղային օրվա լավագույն հարվածները:

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ