Ռիո 2016. Եգիպտացի ձյուդոյիստը հրաժարվել է սեղմել իսրայելցի մրցակցի ձեռքը

Եգիպտացի ձյուդոյիստ Իսլամ Էլ-Շեհաբին Ռիոյի Օլիմպիական խաղերի ձյուդոյի մինչև 100 կգ քաշային կարգի տղամարդկանց մրցաշարի ժամանակ հրաժարվել է սեղմել իսրայելցի Օր Սասոնի ձեռքն առաջին ռաունդում պարտվելուց հետո:

Երբ Սասոնը մոտեցել է մրցակցին, Էլ-Շեհաբին հրաժարվել է սեղմել նրա ձեռքը, որից հետո մրցավարը փորձել է կարգի հրավիրել մարզիկին: Վերջինը թեթևակի գլուխ է խոնարհել:

Նշենք, որ եգիպտացու նման վարքագիծն առաջացրել է բազմաթիվ երկրպագուների զայրույթը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ