Ռիբերին հազիվ էր ձեռքերով պահում բարկացած Սիմեոնեին

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բավարիա» – «Ատլետիկո Մադրիդ» պատասխան հանդիպման առաջին խաղակեսում հյուրերի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բարկացավ Ռոբերտ Լևանդովսկիի պահվածքից՝ այն ընդունելով որպես սիմուլյացիա:

«Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին հազիվ էր ձեռքերով պահում Սիմեոնեին, որպեսզի մարզիչը չհարձակվի Լևանդովսկիի վրա: Միջադեպին մասնակցություն ունեցավ նաև Պեպ Գվարդիոլան:

Առաջին խաղակեսից հետո «Բավարիան» նվազագույն հաշվով հաղթում է մադրիդցիներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ