Նարեկ Բեգլարյանն առաջին գոլն է խփել «Ժետիսուի» կազմում

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 24-րդ տուրում «Ժետիսուն» 2:0 հաշվով առավելության է հասել «Տոբոլի» հետ խաղում:

Ղազախական ակումբի կազմում իր առաջին գոլն է խփել 30-ամյա հարձակվող Նարեկ Բեգլարյանը՝ բացելով հանդիպման հաշիվը 66-րդ րոպեին:

Նշենք, որ Բեգլարյանը 4 հանդիպում է անցկացրել նոր թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Նա նաև մեկ անգամ զգուշացվել է դեղին քարտով:

Բեգլարյանը «Ժետիսու» էր տեղափոխվել Կապանի «Գանձասարից» 2016 թվականի ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ