Մխիթարյան. «Երկրորդ կեսն իրոք նման էր դերբիի»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական յութուբյան ալիքը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի ճեպազրույցը «Շալկեի» դեմ Բունդեսլիգայի խաղից հետո (2-2):

-Միկի, Ձեր փոխարինումով խաղն իսկապես նմանվեց դերբիի: Բավարարվա՞ծ եք Ձեր խաղով և արդյունքով:

-Կարող եմ ասել, որ այնքան էլ բավարարված չենք, որովհետև կարող էինք հաղթել, շատ պահեր ունեինք գոլ խփելու, բայց չկարողացանք: Այո, երկրորդ խաղակեսն իրոք նման էր դերբիի, ավելի ակտիվ ու հարձակողական խաղ էր ընթանում երկու թիմերի կողմից: Կարծում եմ՝ մենք այսօր կարող էինք հաղթել:

-Սա Ձեր 24-րդ գոլային փոխանցումն էր՝ լավագույն արդյունքը թոփ լիգաներում, գո՞հ եք:

-Իհարկե, գոհ եմ, բայց ավելի գոհ կլինեի, եթե հաղթեինք այսօր, քանի որ հաղթանակը մեզ համար շատ կարևոր էր «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ, թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես, մենք շատ արագ կվերականգնվեինք: Ինչ խոսք, 2-2-ն էլ վատ արդյունք չէ, բայց հաղթանակը մեզ համար ավելի կարևոր էր:

-Ի՞նչ եք կարծում, պատրաստ կլինեք «Լիվերպուլի» դեմ խաղին:

-Իհարկե:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ